Դեսպան․ Ավելի քան 2000 քաղաքացի է հերթագրված ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար

Դեսպան․ Ավելի քան 2000 քաղաքացի է հերթագրված ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար

PanARMENIAN.Net - Ապրիլին Ռուսաստանից մոտ 1500 մարդ է վերադարձել Հայաստան 7 չվերթով, սակայն ավելի քան 2000 ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված։ Այդ մասին դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Հերթագրվածները ազգականների/հարազատների մոտ կամ դեսպանության կողմից տրամադրված կացարաններում սպասում են մեկնելու հերթին․․․ Վստահեցնում եմ, որ ՀՀ Պարետատան, ԱԳՆ-ի և մեր անմիջական ուշադրության կենտրոնում շարունակում է գտնվել մեր քաղաքացիների վերադարձի ապահովման հարցը։ Բայցև, պետք է նկատի ունենալ, որ այն կապված է մի շարք խնդիրների հետ՝ պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի տարածման և մեր երկրում Ձեր իսկ ընդունման հնարավորությունների հետ։

Թախանձագին խնդրում եմ մինչև հատուկ կարանտինային ռեժիմի ավարտը զերծ մնալ հասարակական վայրերում, մասնավորապես՝ օդանավակայանում հավաքվելու միտումից, քանի որ դա խախտում է ՌԴ գործող օրենսդրությունը, ներկայումս սահմանված կարգը և կարող է դառնալ լուրջ իրավախախտումների պատճառ, այդ թվում՝ քրեական»,-ասվում է գրառման մեջ։

Դեսպանը նաև հավաստիացրել է, որ մինչև հայրենիք մեկնելը ՀՀ որևէ քաղաքացի չի մնա անօթևան Ռուսաստանի տարածքում։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը։ Ապրիլի 19-ին և 20-ին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Ապրիլի 22-ին ևս մեկ թռիչք է եղել Մոսկվայից, իսկ ապրիլի 23-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Երևան չվեթրն է իրականացվել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---