ՀՀ-ից Վրաստան փոքր բեռնատարների մուտքի արգելքը հանվել է28 ապրիլի 2020 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Պայմանավորվածության համաձայն ՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված երթուղու և տարանցման ժամկետի խախտումները բացառելու ուղղությամբ: Վրաստանի տարածք մուտք գործելու համար փոքր տարողությամբ բեռնատարներով ապրանքներ տեղափոխող անձինք պետք է անհրաժեշտ տվյալներ ներկայացնեն ՀՀ դեսպանությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (+995) 322-95-17-23 և բջջային՝ (+995) 557-56-13-24 (WhatsApp, Viber): Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |