Գավառի հիվանդանոցը՝ 500 հոգու ներխուժումից հետո (Վիդեո)

Գավառի հիվանդանոցը՝ 500 հոգու ներխուժումից հետո (Վիդեո)

PanARMENIAN.Net - Գավառում փոխհրաձգությունից և քաղաքի հիվանդանոցի վրա մոտ 500-հոգանոց հարձակումից հետո բժշկական կենտրոնը հսկվում է ոստիկանական ուժերի կողմից, դեպքի վայրից փոխանցում է Առաջին ալիքը։

Ապրիլի 28-ին Գավառում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Քաղաքի հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսին վնասվածք են պատճառել ԲԿ ներխուժած քաղաքացիները: Մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ հիվանդանոց են մտել 500-ից ավելի մարդ, միջադեպի հետևանքով մոտ 5 վիրավոր տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ։ Առողջապահության նախարարը նշել է, որ որոշ տուժածների կյանքին վտանգ է սպառնում։

Բժշկական կենտրոնի տարբեր մուտքերից, պատուհանները կոտրելով ու բռնություն գործադրելով, հիվանդանոց ներխուժած քաղաքացիները ներսում վնասել են պատերը, հիվանդանոցային գույքը։ Բժշկական սարքավորումները, ըստ նախարարի, չեն վնասվել։

Ավելի վաղ Սանոսյանը նշել էր, որ իր տեղեկություններով՝ միջադեպի պատճառը երիտասարդների միջև ծագած վեճն էր, որը վերաճել է նրանց՝ ավելի տարեց մտերիմների միջև հակասության։

Ընթերցեք նաև․ Թորոսյան․ Գավառի ԲԿ-ի վրա հարձակումից հետո ոմանց կյանքին վտանգ է սպառնում

Մարզպետ․ Գավառի ԲԿ ներխուժողները 2 վիրավորի են վնասել, ընդհանուր 5 վիրավոր կա

Ոստիկանություն․ Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել

Պատգամավոր․ Ոստիկանապետը Գավառի դեպքով պետք է ԱԺ-ում պարզաբանում տա

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---