Մոսկվա-Երևան չվերթերն այսուհետ վճարովի կլինեն

Մոսկվա-Երևան չվերթերն այսուհետ վճարովի կլինեն

PanARMENIAN.Net - Մոսկվա-Երևան չվերթերն այսուհետ վճարովի կլինեն, քանի որ կազմակերպվող չվերթերը՝ բազմակողմ ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանութան ֆեյսբուքյան էջում։

Դեսպանությունը տեղեկացնում է, որ հաջորդիվ կայանալիք չվերթերին, որոնց մասին ինչպես և նախկինում կտեղակացվեն հերթագրված քաղաքացիները, դեսպանությունը՝ բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ, հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին։

«Ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր է դարձավ ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան, այդ թվում՝ շնորհիվ մեր բարերարների և աջակից կառույցների»,- ասվում է գրառման մեջ։

Դեսպանությունը խնդրում է բոլոր դիմողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ապրիլի 26-ից Հայաստանի 27 քաղաքացի կա։ Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը։ Ապրիլի 19-ին և 20-ին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Ապրիլի 22-ին ևս մեկ թռիչք է եղել Մոսկվայից, իսկ ապրիլի 23-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Երևան չվերթն է իրականացվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---