Արցախում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել։ Մայիսի 6-ին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

2 վարակակիրն ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում:

Աշխատանքներ են տարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:

Այսպիսով, Արցախում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում և նույն շրջանի Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտք գործելու և ելք կատարելու մի շարք սահմանափակումներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---