Մահացել է Բանգլադեշի վերջին հայը

Մահացել է Բանգլադեշի վերջին հայը

PanARMENIAN.Net - 89 տարեկան հասակում մահացել է Բանգլադեշի վերջին հայը՝ Մայքլ Ջոզեֆ Մարտինը, նրա մահով ավարտվել է երկրում 300 տարուց ավելի գոյություն ունեցած ու ծաղկող համայնքի պատմությունը, փոխանցում է CNA-ն։

Մարտինը, որի հայկական անունը Միքայել-Հովսեփ Մարտիրոսյան է, տասնամյակներ շարունակ եղել է Դաքայում 1781-ին կառուցված հայկական Սբ Հարություն եկեղեցու պահակը, եկեղեցին համարվել է հայ համայնքի սիրտն այդ քաղաքում։

Եկեղեցու՝ արտերկրում գտնվող հոգաբարձու Արմեն Արսլանյանի խոսքով՝ Մարտինն էական դեր է ունեցել Դաքայի հայկական եկեղեցու գոյության համար։ Նա հայտնել է նաև, որ Մարտինը մահացել է ապրիլի 11-ին։

Բանգլադեշի մայրաքաղաքը 16-րդ դարում եղել է հարյուրավոր հայերի հանգրվանը, որտեղ նրանք հիմնականում զբաղվել են առևտրով, եղել են իրավաբաններ ու պետական պաշտոնյաներ։ Մարտինը Դաքա է ժամանել 1942-ին՝ հետևելով իր հորը, ով տասնամյակներ առաջ էր այնտեղ տեղափոխվել։

Բանգլադեշում նա հոգ է տարել հայկական եկեղեցու ու տարածքում գտնվող գերեզմանատան մասին, որտեղ թաղված է մոտ 400 մարդ՝ այդ թվում՝ իր կինը։ Երբ Մարտինի երեխաները լքել են Բանգլադեշը, նա մնացել է երկրի միակ հայն ու ապրել եկեղեցական հողի վրա գտնվող առանձնատանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---