24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի աշխատանք․ Փակ է մեկ «Երևան Սիթի» և մի քանի ԱՁ

24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի աշխատանք․ Փակ է մեկ «Երևան Սիթի» և մի քանի ԱՁ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի, այդ թվում` Երևանում գտնվող «Երևանի Սիթի» սուպերմարկետներից մեկի գործունեությունը։

Մեկ օր չեն գործի Երևանում Տիգրան Մեծ հասցեում գործող «Սիթի» ՍՊԸ-ն, մայրաքաղաքի, Արմավիրի, Արարատի մարզերի մի շարք ԱՁ-ներ։

Նշվում է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է հոգալ, որ որոշմանը տնտեսվարողների տեղյակ լինեն։ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել որոշման համապատասխան պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4283-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է, առողջացել է 1791 պացիենտ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---