Ադամանդի գործարանի աշխատողներին հնարավոր է աջակցեն․ Ցույցը դադարեցված է![]() 20 մայիսի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Աբովյան քաղաքի ADM Diamond ադամանդագործական ընկերության 100-ից ավելի աշխատակիցը դադարեցրել են մայիսի 20-ի առավոտից անցկացվող բողոքի ակցիան և փոխհամաձայնության եկել տնօրինության հետ, փոխանցում է Sputnik Armenia-ն՝ հավելելով, որ քննարկվում է աշխատողներին աջակցություն տրամադրելու հարցը։ Աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ նշելով, որ մոտ 2 ամիս հարկադիր պարապուրդի են մատնվել, սակայն պետությունից հասանելիք աջակցությունը չեն ստացել։ Աշխատակիցները փոխհատուցում չեն ստացել գործարանի հաշվապահների թերի աշխատանքի պատճառով, քանի որ Կառավարությանը «սխալ» փաստաթղթեր է ներկայացվել։ Ընկերության փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանը հայտնել է, որ որևէ աշխատակցի հետ խնդիր չկա։ «Մեր հաշվապահների սխալի պատճառով աջակցություն չի տրամադրվել։ Այսինքն` կառավարության որոշմամբ` մեզ պետք է հասներ աջակցություն, սակայն մեր հաշվապահները հաշվետվության մեջ սխալ ոլորտ են գրել, որին չի տրամադրվում աջակցություն»,- նշել է նա։ Արտաշիսյանը, սակայն, հայտնել է, որ չեն պատրաստվում հաշվապահներին աշխատանքից ազատել կամ տույժ-տուգանքներ կիրառել. բոլորն էլ կարող են սխալվել։ «Այս պահի դրությամբ աշխատակիցների հետ քննարկվում է նրանց աջակցելու հարցը, ինչ եղել` եղել է, անցավ-գնաց»,– եզրափակել է փոխտնօրենը։ Աբովյանում գործող ընկերության պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2019-ի դեկտեմբերին: Գործարանի հիմնադիրներն են Արտակ և Արմեն Բաղիկյանները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |