Բարսելոնա-Մինսկ-Երևան ուղղությամբ շաբաթը 4 չվերթ՝ հունիսից

Բարսելոնա-Մինսկ-Երևան ուղղությամբ շաբաթը 4 չվերթ՝ հունիսից

PanARMENIAN.Net - «Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։

Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար դեսպանությունը խնդրում է դիմել «Բելավիա» ավիաընկերությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---