Արցախում մեկուսացված է 78 անձ․ Շահումյանի կասկածելի օջախներում թեստավորում է արվել

Արցախում մեկուսացված է 78 անձ․ Շահումյանի կասկածելի օջախներում թեստավորում է արվել

PanARMENIAN.Net - Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 78 քաղաքացի, վարակի հաստատված դեպքերի թիվը 33 է: Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ապաքինվել է 10 մարդ, մահվան ելքով դեպքեր չկան։

Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Ընդհանուր առմամբ, թեստավորման նպատակով ՀՀ է ուղարկվել այդ օջախներից ու բուժանձնակազմից վերցված 56 փորձանմուշ, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:

Ընդհանուր առմամաբ Արցախում թեստավորվել է 725 քաղաքացի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---