Guardian. Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն արդարություն են պահանջում

Guardian. Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն արդարություն են պահանջում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին կհրապարակի 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը։ Բրիտանական The Guardian-նն անդրադարձել է 16 տարի առաջ տեղի ունեցած դեպքին՝ ներկայացնելով մանրամասներ Սաֆարովի դատավարությունից ու զրուցելով հայկական կողմի հետ։

«Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործի վերաբերյալ վճիռը կհրապարակվի Երևանի ժամանակով 13։00-ին։

«Չնայած այս սարսափելի դեպքը տեղի է ունեցել 16 տարի առաջ, սակայն այն դեռ իմ հիշողության մեջ է»,-ասել է Հայկ Մակուչյանը՝ երկրորդ սպան, որին ևս Սաֆարովը ցանկացել է սպանել։

Մակուչյանն ու Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն այս գործով ՄԻԵԴ-ում հայցվորներն են։

Նրանք 2 երկրի կառավարությունից չեն պատահնջում և ոչ մի ֆինանսական փոխհատուցում։ Մակուչյանը նշել է, որ իրենք արդարություն են փնտրում, այլ ոչ փոխհատուցում և ցանկանում են վերջ տալ հայերի հանդեպ ատելությանն ու անպատժելիությանը։

Պարբերականը նշել է նաև, որ 2012-ին Սաֆարովի արտահնաձնումից հետո Հունգարիայի ՄԻՊ-ը հայտարարել է, որ իր երկիրը չի խախտել ոչ մի նորմ, սակայն այդ քայլն այնքան էլ խելամիտ չէր։

Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004-ին Հունգարիայում ընթացող ՆԱՏՕ-ի եռամսյա ծրագրի ժամանակ։ Սաֆարովը հայ սպա Մարգարյանին սպանել էր քնած ժամանակ, կացնով։ Սաֆարովը դատական նիդտերից մեկի ժամանակ հայտնել էր, որ սպանությանն իրեն դրդել է հայերի և Հայաստանի հանդեպ ատելությունը։ Չնայած հունգարական դատարանը Սաֆարովին 2006-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան։ Հայրենիքում Սաֆարովին ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Photo.Petros Karadjias/AP
 Ուշագրավ
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա
Դեպքերը կապակցված են Մարտակերտում հաստատված օջախի հետ