Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում

Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավոման բանակցությունների առարկան կարգավորման փուլային տարբերակն է։

«Այսօր բանակցությունների սեղանի շուրջ փուլային տարբերակն է քննարկվում։ Չնայած ՀՀ ղեկավարությունն իր պաշտոնական պոպուլիստական հայտարարություններում փորձում է ժխտել դա, սակայն, ըստ էության, բանակցությունների շրջանակում քննարկվում է հենց փուլային լուծման տարբերակը։ Այլ լուծում հնարավոր չէ։ Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում՝ հողերի մի մասի ազատում։ Այլ տարբերակ լինել չի կարող»,- ասել է Ալիևը տեղահանվածների համար բնակելի համալիրի բացման ժամանակ, գրում է Interfax.az-ը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի։

«Եվ մենք դա կանենք։ Թող ոչ ոք չկասկածի։ Ուղղակի հարցը լուծելու համար պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը․․․ Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, և բացականչական նշան»,- ասել է Ալիևը։

Նա նաև ասել է, որ երբ 1980-ականներին հոր հետ եղել է Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում և Շուշիում, այնտեղ ոչ մի խնդիր չի եղել։

«Իմ աչքի առաջ հայերը զգաստ էին կանգնում Հեյդար Ալիևի առջև և ողջունում նրան»,- ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։

Ալիևն ասել է նաև, որ 20-րդ դարի սկզբին «ադրբեջանցիների հինավուրց քաղաք Իրեվանը տվեցին Հայաստանին և դա չի կարելի ներել»։

Ավելի վաղ թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ասել էր, թե թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---