Արցախի նախագահը ևս կորոնավիրուսի թեստ է հանձնել

Արցախի նախագահը ևս  կորոնավիրուսի թեստ է հանձնել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել, նա սպասում է PCR թեստի պատասխանին: Այդ մասին ասել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Նա նաև հավելել է, որ պատասխանը լինելուն պես այդ մասին կտեղեկացնի ֆեյսբուքյան իր էջում:

Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Հունիսի 1-ի դրությամբ Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում այսպիսով 43 է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---