Պուտինը հեռախոսազրույցում շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին և նրա ընտանիքին

Պուտինը հեռախոսազրույցում շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին և նրա ընտանիքին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ցանկացել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:

Հեռախոսազրույցի շրջանակում Փաշինյանը և Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի և հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Այս համատեքստում նրանք քննարկել են երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև գործակցության հարցերը: Նախագահ Պուտինն ընդգծել է Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առթիվ օրեր առաջ ստացված հրավերի համար ու հույս հայտնել, որ մինչև այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել այդ միջոցառումներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունիսի 1-ին նշում է իր ծննդյան օրը։ Առավոտյան նա ֆեյսբության եթերում հայտարարել է, որ ինքը, ինչպես նաև ամբողջ ընտանիքը, վարակվել են կորոնավիրուսով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---