Լուկաշենկո․ Փաշինյաններ ու Զելենսկիներ Բելառուսում չկան

Լուկաշենկո․ Փաշինյաններ ու Զելենսկիներ Բելառուսում չկան

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ իրավիճակը Բելառուսում համեմատել ՀՀ-ում և Ուկրաինայում ժամանակին տեղի ունեցածի հետ, իսկ Փաշինյաններ ու Զելենսկիներ երկրում չկան։ Այդ մասին նա խոսել է երկրի Անվտանգոթյան կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին և հայտարարելով, որ երկրում մայդան չի լինի, տեղեկացնում է Belta գործակալությունը։

Լուկաշենկոն հորդորել է զուգահեռներ չանցկացնել ՀՀ-ում և Ուկրաինայում իրադարձությունների հետ։

«Պետք չէ մեզ համեմատել, թե չէ հարևան երկրում գրում են, որ մեզ մոտ նոր Փաշինյաններ ու Զելենսկիներ են հայտնվել․․․ Իրավիճակը տարբեր կարող է լինել, բայց մեզ մոտ չկան Փաշինյաններ և Զելենսկիներ։ Ինչպես էլ ընթացած լինեն իրադարձությունները ՀՀ-ում կամ Ուկրաինայում, այնուամենայնիվ, նրանք տաղանդավոր մարդիկ են՝ և Զելենսկին, և Փաշինյանը։ Ես արդեն մոտիկից ծանոթ եմ նրանց։ Անկասկած, նրանք տաղանդավոր մարդիկ են, և գլխավորը՝ հայրենասեր։ Նրանք հավատարիմ են իրենց երկրներին»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ երբեք թույլ չի տա իրավիճակի ապակայունացում երկրում։ Ըստ նրա՝ ամեն ինչ պետք է լինի ըստ օրենքի։

Նախագահական ընտրությունները Բելառուսում նախատեսված են 2020-ի օգոստոսի 9-ին։ Նախագահի պաշտոնը 1994-ից ի վեր զբաղեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ընտրվել է նաև 2001, 2006, 2010 և 2015-ի նախագահական ընտրություններում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---