Լոս Անջելես-Ամստերդամ- Մինսկ-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 214 քաղաքացի

Լոս Անջելես-Ամստերդամ- Մինսկ-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 214 քաղաքացի

PanARMENIAN.Net - Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում են մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։

Մայիսի 30-ին LAX օդակայանից Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով Երևան է ժամանել ՀՀ 70 քաղաքացի։

Կազմակերպչական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում դեսպանության աշխատակիցները։

Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։ Հունիսի 1-ին նույն երթուղիով Հայաստան է վերադարձել ևս 23 քաղաքացի։

Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---