2019-ի հայտարարագրերը կհրապարակվեն հունիսի 10-ին![]() 5 հունիսի 2020 - 18:00 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացն ավարտվել է, դրանք կհրապարակվեն հունիսի 10-ին, փոխանցում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Նշվում է, որ հանձնաժողովն իրականացնում է ներկայացրած հայտարարագրերի ամբողջականության և տեխնիկական պահանջների համապատասխանելիության, ինչպես նաև հայտարարագիր չներկայացրած անձանց տվյալների, հայտարարագիր չներկայացնելու պատճառների ստուգում։ Հայտարարագիր չներկայացրած անձինք հանձնաժողովի կողմից գրավոր կծանուցվեն, որպեսզի 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնեն, իսկ այդ ժամկետում չներկայացնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսել է 2019-ի նոյեմբերից: Այն փոխարինում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |