Փաշինյան․ Եթե հիվանդները չտեղավորվեն հիվանդանոցներում, մարդիկ կմահանան բուժօգնություն չստանալու պատճառով

Փաշինյան․ Եթե հիվանդները չտեղավորվեն հիվանդանոցներում, մարդիկ կմահանան բուժօգնություն չստանալու պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանի խնդիրն է՝ կորոնավիրուսով վարակված բոլոր քաղաքացիներին կարողանանք պատշաճ բուժօգնություն ցույց տալ, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդանա այնքան մարդ, ինչքան մեր հիվանդանոցներում տեղ կա։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ ուղիղ եթերում։

Երբ բուժօգնության կարիք ունեցողներն այնքան ավելանան, որ հիվանդանոցներում չտեղավորվեն, մահացության թվերը կաճեն, մարդիկ մահանալու են կորոնավիրուսից՝ պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։

Ապաքինվել է ևս 207 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։

 Ուշագրավ
ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին։
Նա այժմ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը