10 արհեստական շնչառության սարք ՀՀ-ին՝ վիրահայերից

10 արհեստական շնչառության սարք ՀՀ-ին՝ վիրահայերից

PanARMENIAN.Net - Վրաստանից 10 արհեստական շնչառության սարք է գնվել և ուղարկվելու է Հայաստան։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, նախաձեռնությունը «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովինն է` օտարերկրյա ընկերոջ աջակցությամբ։

MS-500 տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Աջակցության այլ ծրագրեր ևս կան:

Նշվում է, որ վրաց-հայակական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Օգանեզովի առաջարկով նաև դրամահավաք է սկսվել` «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու սոցիալապես անապահով խմբերին։

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---