10 արհեստական շնչառության սարք ՀՀ-ին՝ վիրահայերից 6 հունիսի 2020 - 23:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանից 10 արհեստական շնչառության սարք է գնվել և ուղարկվելու է Հայաստան։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, նախաձեռնությունը «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովինն է` օտարերկրյա ընկերոջ աջակցությամբ։ MS-500 տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Աջակցության այլ ծրագրեր ևս կան: Նշվում է, որ վրաց-հայակական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Օգանեզովի առաջարկով նաև դրամահավաք է սկսվել` «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու սոցիալապես անապահով խմբերին։ Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |