Երևանի շենքերից մեկը կօտարվի մրցույթով․ Մեկնարկային գինը՝ 1․2 մլրդ դրամ![]() 11 հունիսի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ մրցույթով օտարման է ներկայացվում Երևանի Մոսկովյան 1 հասցեի 1934.8 քմ մակերեսով վարչական շենքը։ Մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքը՝ 1․2 մլրդ դրամ, հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի: Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում գույքի համար առաջարկվող գինը և իրականացվելիք ներդրումների չափը՝ գույքի համար առաջարկվող գնին՝ 90%, ներդրումներին 10% գործակիցներով։ Ներդրումները պետք է ներկայացվեն ըստ տարիների և չեն կարող գերազանցել 3 տարին։ Գույքը դասվում է պատմական միջավայր ձևավորող, ճարտարապետական արժեքավոր շենքերի թվին, ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, իսկ վերակառուցման առաջարկները նախապես պետք է համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |