Հայ զինծառայողները մասնակցել են Հայրենականի 75-ամյակի զորահանդեսին![]() 24 հունիսի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ զինծառայողները Մոսկվայում մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին: Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյան տեսանյութ է հրապարակել Մոսկվայի Կարմիր հրապարակից։ Նրանք անցել են Կարմիր հրապարարակով հայկական Թամանյան դիվիզիայի պատմական դրոշի ներքո, գնդապետ Աշոտ Հակոբյանի հրամանատարությամբ։ ՀՀ ԶՈւ զորախումբը խորհրդանշական՝ 75-հոգանոց է։
Ակնկալվում էր, որ Մոսկվայում զորահանդեսին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա հրաժարվել է այցից՝ երկրում համաճարակային իրավիճակի պատճառով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |