Ադրբեջանցիները կորոնավիրուսով մոտ 1000 հայ վարակակրի տվյալներ են հրապարակել25 հունիսի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները կորոնավիրուսով մոտ 1000 հայաստանցի վարակակրի տվյալներ են հրապարակել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Ադրբեջանցի հաքերները 2 ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ՝ անուններ, հասցեներ և բջջային հեռախոսները։ Այս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա»,- ասվում է գրառման մեջ: Փորձագետը հավելել է, որ նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունի, նույն հաքերներն են։ «Ենթադրում եմ՝ նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիևը՝ փախնելով Կուբատլիից», - գրել է նա: Հունիսի 13-ի ևս ադրբեջանցիները հանրայնացրել էին կորոնավիրուսով վարակված հայաստանցիների և նրանց կոնտակտավորների տվյալներ՝ մոտ 3500 մարդու: Հրապարակվել էին նաև անձնագրային տվյալներ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |