ԱՀԿ․ ԵՄ 11 երկրում, նաև ՀՀ-ում առողջապահական համակարգը կարող է կոլապսի եզրին հայտնվել![]() 26 հունիսի 2020 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնվել է Եվրոպայի այն 11 երկրի թվում, որտեղ կորոնավիրուսի տարածումն այնքան է աճել, որ եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, այդ երկրների առողջապահական համակարգերը կոլապսի եզրին կհայտնվեն։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։ Նա կապում է դա կարանտինային սահմանափակումների մեղմացման հետ, գրում է BBC-ն։ ԱՀԿ-ն մտահոգված է կորոնավիրուսի ակտիվ տարածմամբ Եվրոպայում։ ՀՀ-ից բացի վիճակը մտահոգիչ է նաև Ուկրաինայում, Մոլդովայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Շվեդիայում, Բոսնիա Հերցոգովինայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ալբանիայում և Կոսովոյում։ Եվրոպայում կորոնավիրուսով վարակի ավելի քան 2․5 մլն հաստատված դեպք է գրանցվել, իսկ ամեն օր մոտ 20,000 նոր դեպք է լինում, ամեն օր մոտ 700 մարդ է մահանում։ Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 23,247-ի: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 410 դեպք կա, այլ պատճառով՝ 131։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |