Made in Artsakh. Օգնություն Արցախից ԱՄՆ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարում

Made in Artsakh. Օգնություն Արցախից ԱՄՆ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Արցախի ժողովրդի անունից ԱՀ-ում արտադրված բժշկական նշանակության պարագաներ են ուղարկվել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ ժողովրդին և տեղի հայերին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, հայտնել է պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

«Օգնությունը, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա Covid-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,- գրել է նա։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Made in Artsakh վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր են ուղարկվելու ԱՄՆ։

Արցախում կորոնավիրուսի հաստտաված դեպքերի թիվը հասել է 118-ի, 87 հոգի առողջացել է, մահվան դեպքեր չկան։ ԱՄՆ-ն վարակակիրների թվով աշխարհում առաջատարն է, այնտեղ վիրուսը հաստատվել է 2․6 մլն-ից ավելի մարդու մոտ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---