Արցախում Covid-19-ի նոր դեպք է գրանցվել

Արցախում Covid-19-ի նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է գրանցվել։ Վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշի քաղաքում, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ Արցախում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի 119 դեպք է գրանցվել։

Մեկուսացված է 58, փաստացի բուժվում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկ օրում առողջացել է 14 քաղաքացի, ընդհանուր առմամբ՝ 101:

Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---