Covid-19-ով 6 նոր դեպք՝ Արցախում․ Նոր օջախ կա![]() 2 հուլիսի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել։ Նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտում, որը կապակցված է Շուշիում հուլիսի 1-ին հաստատված դեպքի հետ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում: Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Արցախում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի 125 դեպք է գրանցվել, 101-ն արդեն ապաքինվել են։ Մեկուսացված է 70 անձ, փաստացի բուժվում է 24 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է: Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |