Կադաստրի կայքում գույքահարկի հաշվիչ է տեղադրվել

Կադաստրի կայքում գույքահարկի հաշվիչ է տեղադրվել

PanARMENIAN.Net - Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ։

Դրա միջոցով քաղաքացին, հավաքելով իր վկայականի կամ կադաստրային ծածկագրի համարը, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան կդառնա իր գույքահարկը։

Ավելի վաղ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտարարել էր, որ գնահատման արդյունքում բազային այնպիսի արժեքներ են վերցվել, որ, ըստ էության, պատկերում են շուկան, և մոտարկված արժեքը բավականին ցածր է շուկայականից: Ըստ այդմ՝ Կենտրոն համայնքում, որն անմիջապես փոքր կենտրոնն է, 1 քառակուսի մետր հողի համար որպես բազային արժեք հաշվարկված է 330,000 դրամը: Նորակառույց շենքում բնակարանի համար 1 քառակուսի մետրի համար բազային արժեք հաշվարկված է 700,000 դրամը, բնակելի տան համար՝ 420,000 դրամը: Այս դրույքաչափերը, համապատասխան գոտիականությանը, նվազում են:

Հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի ավելացում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---