Սպիտակ տան խոսնակն արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը![]() 7 հուլիսի 2020 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄըքԷնանին ճեպազրույցի ժամանակ խոսել է «Հայոց ցեղասպանությունից»՝ հակասելով ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։ Այդպիսով` նա կարող է Թրամփին անհարմար դրության մեջ դնել Թուրքիայի կառավարության առջև։ Այս մասին գրում է ամերիկյան Business Insider-ը։ ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ վանդալիզմի ենթարկված հուշարձաններից խոսելիս խոսնակը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության հուշարձանը։ «Կարծես թե պատմական գիտելիքների պակաս և գիտակցում կա, երբ «Հայոց ցեղասպանության հուշարձանը» (Armenian genocide memorial), որը նվիրված է մարդկության դեմ բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին, այդ թվում՝ ստրկության, ենթարկվում է վանդալիզմի»,- նշել է նա։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Insider-ին ուղղորդել է Սպիտակ տուն, երբ հարցրել են՝ արդյոք Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Սպիտակ տունը և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությանը դեռ չեն պատասխանել հարցմանը։ Պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը շարունակում է խուսափել հայերի հետ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը որակել ցեղասպանություն՝ փորձելով չզայրացնել ՆԱՏՕ գործընկեր Թուրքիային, որը թույլ է տվել ԱՄՆ-ին թուրքական ավիաբազայում տեղակայել միջուկային զենք։ 2019 թվականի վերջին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1․5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |