Արցախում կորոնավիրուսի նոր օջախ կա․ Փաստացի բուժվում է 25 հոգի

Արցախում կորոնավիրուսի նոր օջախ կա․ Փաստացի բուժվում է 25 հոգի

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է վարակման 1 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

«Այս պահին մեկուսացված է 82 հոգի, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի: Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: 3 հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2350 թեստավորում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախում հուլիսի 7-ին կորոնավիրուսով վարակված ևս 2 պացիենտ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպքեր չկան։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը 136 է, 111 առողջացած կա։

 Ուշագրավ
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա