ՀՀ-ում «Կալաշնիկովի» գործարանը բացվել է 7 հուլիսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման գործարան։ Նա շրջել է գործարանով, ծանոթացել տարածքին և պայմաններին։ Հունիսին հայտարարվել էր, որ գործարանը բացվելու է հուլիսից։ Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի գործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է մայիսին 15-ին՝ 10 տարի ժամկետով։ Գործարանը սկզբնական շրջանում Ռուսաստանից մատակարարված պահեստամասերով հավաքելու է ԱԿ-103 տեսակի ինքնաձիգեր։ Հաջորդ փուլում նախատեսվում է որոշ պահեստամասեր արտադրել տեղում։ Տարեկան նախատեսվում է արտադրել 50 հազար ինքնաձիգ։ Գործարանի արտադրանքի շահառուներից է լինելու Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին հայտարարվել էր 2018-ի օգոստոսին: Օգոստոսի 21-ին Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր Հայաստանում Կալաշնիկովի նոր AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |