ՊԲ-ում հերթում գտնվողները մինչև 2023-ը բնակարան կստանան![]() 9 հուլիսի 2020 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2023-ը Պաշտպանության բանակի բնակարանային հերթացուցակում գտնվողներն ապահովվելու են բնակարաններով: Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է պահեստազորի մի խումբ սպաների հետ հանդիպմանը: Նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերաններն Արցախի և ՀՀ բուժհաստատություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան: Անդրադառնալով թոշակի անցնելուց հետո աշխատանք ունենալու խնդրին՝ նախագահը նշել է, որ այդ ուղղությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ մասնավոր ոլորտում նրանց համար հնարավորություններ ստեղծելու առումով: Հարությունյանը ողջունել է նաև ներկաների կողմից հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությունը, որը զբաղվելու է պահեստազորի սպաների խնդիրներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |