Միակը տարածաշրջանում․ Հայկական EasyPay-ը թողարկել է նոր AirPay վճարամիջոց

Միակը տարածաշրջանում․ Հայկական EasyPay-ը թողարկել է նոր AirPay
վճարամիջոց

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, երբ ամեն վայրկյան կարևոր է քչացնել մարդկանց շփումը և ստեղծել հարմարավետ ծառայություններ անկանխիկ վճարումների համար, հայկական EasyPay ընկերության ծրագրավորողները ամիսներ շարունակ մշակեցին և ստեղծեցին AirPay վճարային միջոցը, որը առաջինն ու միակն է տարածաշրջանում։

EasyPay ընկերության EasyWallet օնլայն դրամապանակը թույլ է տալիս իրականացնել առցանց վճարումներ և փոխանցումներ այնտեղ, որտեղ հարմար է օգտատիրոջը։ Առանց հերթերի և անհարմարությունների վճարել կոմունալները, պետական վճարումները, վարկերը կամ փոխանցումները։

Այժմ EasyWallet հավելվածում, բոլոր նույնականացում անցած օգտատերերի համար (բանկային քարտի և անձնագրի կցում) գործում է նոր AirPay համակարգը, որի միջոցով կարելի է գումար փոխանցել ու ստանալ բառացիորեն օդով։ Գնումներ կատարելիս ընդամենը պետք է մուտք գործել հավելվածի AirPay բաժին, այնուհետև սեղմել «Փնտրել մոտակայքում» կոճակը ու հետևել հրահանգներին։ Իսկ գումար ստանալու նպատակով AirPay բաժնից պետք է սեղմել «Ստանալ» կոճակը, նշել գումարի չափը և ուղարկել հայտ։

AirPay համակարգով գումար կարելի է փոխանցել և ստանալ մինչև 10 մետր հեռավորության վրա գտնվող օգտատերերի և համակարգերի միջև։ Այս նորույթը հնարավորություն է տալիս կատարել անկանխիկ վճարում մեկ ակնթարթում՝ դրանով իսկ ներդնելով վճարման նոր եղանակ հայկական շուկայում։

Այսպիսով Հայաստանը առաջ է անցնում տարածաշրջանի այլ երկրներից իր նորարարական մոտեցմամբ վճարահաշվարկային ոլորտում։ Այս պահին աշխատանքներ են տարվում նոր համակարգի տարածման ուղղություններով, որպեսզի այն ակտիվ լինի հնարավորինս շատ խանութներում, սրճարաններում և այլ կետերում։

EasyPay-ը Հայաստանում առաջատար վճարահաշվարկային ընկերություն է։ Այն շուկայում ներկայանում է երկու հիմնական պրոդուկտներով՝ EasyPay տերմինալներով և EasyWallet հավելվածով, որն առկա է Google Play-ում և App Store-ում: Թե՛ տերմինալներով, և թե՛ EasyWallet հավելվածով կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ և վճարել 400-ից ավելի ծառայությունների դիմաց՝ կոմունալ վճարումներ, բջջային լիցքավորում, վարկերի մարում և այլն։

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը