ԱՄՆ ներկայացուցիչների պալատում առաջարկում են վերականգնել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում առաջարկում են վերականգնել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը առաջարկում է ֆինանսավորել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը՝ Արցախում ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն հայտնում է, որ կոմիտեի ստեղծած հարթակի միջոցով ավելի քան 10,000 փաստաբան դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ աջակցություն հայտնելով Արցախն ականազերծելու ծրագիրը շարունակելուն։

2020-ի մարտին ԱՄՆ-ն դադարեցրել է րԱրցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Որոշումը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հետ։

2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում «Հալո Թրաստ» կազմակերպությունը: «Հալո Թրաստի» աշխատանքներին ներգրավված են նաև տեղի բնակչությունից։ Կազմակերպությունն ականազերծման աշխատանքներն իրականացրել է ԱՄՆ և այլ երկրների կառավարությունների ֆինանսավորմամբ, բարերարներից և դրամահավաքներից կուտակված միջոցներով։ «Հալո Թրաստն» Արցախում ականազերծել է 62,000 ակր տարածք, վնասազերծել՝ 61,000 ական։

 Ուշագրավ
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա
Դեպքերը կապակցված են Մարտակերտում հաստատված օջախի հետ
Տավուշում մարտական գործողություններից հետո արտերկրում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են։