Արցախ մուտքի կարգը հուլիսի 10-ից խստացվել է11 հուլիսի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի պարետատունը խստացրել է երկիր մուտք գործելու պայմանները, հայտնում են տեղեկատվական շտաբից՝ հավելելով, որ նոր կարգադրությունները գործելու են հուլիսի 10-ից: Արցախի քաղաքացի չհանդիսացող անձիք այնտեղ կարող են այցելել մի քանի դեպքում՝ մասնավորապես բեռնափոխադրումների, գյուղատնտեսական կամ այգեգործական նպատակներով, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքներից ելնելով ԱՀ այցելել ցանկացողների վրա արգելքը չի տարածվում։ Մուտքն Արցախ կթույլատրվի նաև առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում։ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է նաև, որ պաշտոնական այցերի, պաշտպանության բանակի կարիքների համար ևս մուտքն Արցախ կթույլատրվի։ Դեպքերի մեծամասնությունում թեստի բացասական պատասխան ունենալը մուտքի պարտադիր պայմաններից է։ Արցախի քաղաքացիների դեպքում էլ՝ թեստավորման պայմաններն են փոխվել: Արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում: Արցախում հուլիսի 10-ի դրությամբ 146 դեպք էր հաստատված, առողջացել է 116 հոգի։ Մահվան դեպքեր չկան Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |