Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չկա․ Փաստացի 27 մարդ է բուժվում

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չկա․ Փաստացի 27 մարդ է բուժվում

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, առողջացել է ևս 3 քաղաքացի, հայտնում են ԱՀ առողջապահությունից։

Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է, մեկուսացված է 84 հոգի, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության, մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

ԱՀ-ում ընդհանուր առմամբ, կատարվել է 2639 թեստավորում: Հուլիսի 10-ից Արցախի պարետատան որոշմամբ խստացրել է երկիր մուտք գործելու պայմանները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---