ՆԱՏՕ-ն կոչ է արել լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու կանխել սահմանային հետագա սրացումը

ՆԱՏՕ-ն կոչ է արել լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու կանխել սահմանային հետագա սրացումը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կոչ է արել հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքերին ու կանխել հայ-ադրբեջանական սահմանին հետագա սրացումը: Այդ մասին ասվում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«ՆԱՏՕ-ն անհանգստությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին զարգացումներին, որտեղ կիրառվում է ծանր տեխնիկա և կան զոհեր», - գրել է նա:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Համանախագահները նաև կոչ են արել հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները:

Տավուշում սահմանին սրման արդյունքում հայկական կողմը 4 զոհ ունի ու 5 վիրավոր, Ադրբեջանը հայտարարել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---