Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ․ Հայ ժողովրդի կողքին ենք

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ․ Հայ ժողովրդի կողքին ենք

PanARMENIAN.Net - Կիպրոսը հայ ժողովրդի կողքին է և հուսով, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով, Twitter-ում իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների։

«Անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին զարգացումներով և նոր բախումներով։ Կանգնած ենք հայ ժողովրդի կողքին և հուսով ենք, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»,- գրել է նա:

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին արձագանքել ու հրադադարի կոչ են արել նաև ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, ԱՄՆ պետդեպը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---