Աֆեյանի Moderna-ն հաջող ավարտել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը

Աֆեյանի Moderna-ն հաջող ավարտել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը

PanARMENIAN.Net - Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության մշակած Covid-19-ի դեմ պատվաստանյութը փորձարկումների վաղ փուլում կարողացել է իմունիտետ ձևավորել բոլոր կամավորների մոտ: Այս մասին հայտնում է New England Journal of Medicine ամսագիրը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ հակամարմիններ ձևավորվում են առաջին դեղաչափից, սակայն 4 շաբաթ անց կարիք է եղել երկրորդ դեղաչափի, ինչից հետո պատվաստանյութը 45 կամավորի մոտ էլ բարձրացրել է հակամարմինների մակարդակը՝ ձևավորելով իմունիտետ։

Կամավորները եղել են 18-ից 55 տարեկան։ Նրանց ներարկել են պատվաստանյութի երեք տարբեր դեղաչափ՝ 25, 100, և 25 միկրոգրամ։

Հուլիսի 27-ից սկսվելու է փորձարկումների երկրորդ փուլը, որին ներգրավված է 30,000 մարդ։

Associated Press-ը գրում է, որ պատվաստանյութից կողմնակի լուրջ ազդեցություն չի եղել։ Մի մասի մոտ գրիպանման ռեակցիա է առաջացել, ունեցել են հոգնածություն, գլխացավ և ջերմություն։ Ամենից բարձր դեղաչափ ստացած մասնակիցների մոտ ռեակցիաներն ավելի արտահայտիչ են եղել։ Դրանք ժամանակավոր են և ներարկումից մեկ օր հետո անցնում են։ Նշվում է նաև, որ դա նոր երևույթ չէ և ուղեկցում է պատվաստանյութերին։

Ակնկալվում է, որ պատվաստանյութի փորձարկումների վերջնական պատասխանը կլինի 2021-ի սկզբին։

ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ անձամբ բանակցում է Moderna-ի հետ պատվաստանյութի ձեռքբերման համար։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---