Լոնդոնում ադրբեջանցի ցուցարարները հարձակվել են հայերի վրա․ Ծեծկռտուք է եղել![]() 17 հուլիսի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի կենտրոնում բախում է տեղի ունեցել ՀՀ դեսպանատան մոտ ցույց անցկացնող ադրբեջանցիների և հայերի միջև, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Նշվում է, որ ցույցարարների թիվն օրվա ընթացքում ավելացել է, իսկ ցույցը` վերածվել ծեծկռտուքի։ Լոնդոնի ՀՅԴ երիտասարդական միության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են «Հայաստան» վանկարկող երիտասարդների վրա հարձակվում ադրբեջանցի ցուցարարները։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշել էր, թե հայերը պաշտպանում են դեսպանատունը ադրբեջանցի ցուցարարներից։ Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |