ՌՀՄ նախագահ․ Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ-ն իրավիճակի կայունացման համար արդեն քայլեր է ձեռնարկել

ՌՀՄ նախագահ․ Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ-ն իրավիճակի կայունացման համար արդեն քայլեր է ձեռնարկել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը։ Այս մասին Աբրահամյանը գրում է ֆեյսբուքյան էջում։

«Նախարարին տեղեկացրել եմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների սկսվելու հետ, մտահոգություն եմ հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների առիթով, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ շահագրգռված երկիր, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունացման ուղղղությամբ», - գրված է Աբրահամյանի գրառման մեջ:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 17-ին իրավիճակը հարաբերական հանգիստ է

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---