Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա․ Ընդհանուր՝ 171

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա․ Ընդհանուր՝ 171

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է։ Մինչ օրս Արցախում Covid-19-ով ախտորոշվել է 171 մարդ, որից 144-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Covid-19-ով վարակված քաղաքացիներից 2-ն էլ Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում։

Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի: Իրականացվել է ընդհանուր 3796 թեստ։

Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,981-ի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---