IPChain-ի ղեկավարությունը և Գարեգին Բ-ն քննարկել են բլոկչեյնի զարգացումը

IPChain-ի ղեկավարությունը և Գարեգին Բ-ն քննարկել են բլոկչեյնի զարգացումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան IPChain ասոցիացիայի ներկայացուցիչները և կաթողիկոս Գարեգին Երկրորդը քննարկել են Հայաստանում բլոկչեյն ենթակառուցվածքի զարգացումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը։

«Խոսել ենք երկրի տնտեսության զարգացման հետագծի փոփոխության հնարավորությունների, ռեսուրսային մոդելից մարդկային կապիտալի տնտեսություն անցում կատարելու մասին»,- ասել է IPChain-ի նախագահ Անդրեյ Կրիչևսկին։

Նրա խոսքով՝ Գարեգին Երկրորդն օրհնել է հայ գործընկերների հետ իրականացվող այն նախագծերը, որոնք ուղղված են ստեղծարար ոլորտների և մարդկային կապիտալի զարգացմանը։

«Մեզ համար շատ կարևոր է՝ Նորին Սրբությունը մտադիր է ամեն կերպ աջակցել նախագծերին, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը և դրանց արդյունքների տեխնոլոգիական պաշտպանությանը, որոնք ստեղծվել են ստեղծագործող մարդկանց ջանքերի և տաղանդի շնորհիվ։ Դա առաջին հերթին IPChain բլոկչեյն ենթակառուցվածքի հիման վրա զարգացող լուծումներն են»,- նշել է հանդիպմանը մասնակցած Մտավոր սեփականության ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեևը։

Բլոկչեյնը տեղեկատվություն պարունակող անընդհատ հաջորդական բլոկների շղթա է: Բիթքոինը բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառումներից է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---