Կորոնավիրուսի 10 նոր դեպք՝ Արցախում

Կորոնավիրուսի 10 նոր դեպք՝ Արցախում

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, առողջացել է ևս 1 պացիենտ։ Այս մասին փոխանցում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուս ախտորոշվել է 203 մարդու մոտ, որոնցից 148-ը հաղթահարել են հիվանդությունը: Ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր իրականացվել է 4521 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---