Գերմանիայում ՀՀ դեսպան․ Մի մասնակցեք չարտոնված որևէ բողոքի ակցիայի![]() 27 հուլիսի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն այդ երկրում բնակվող հայերին հորդորել է չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին։ Դեսպանը նշել է, որ հենց լարվածության աճն է «սադրիչների հետապնդած նպատակը»։ Դեսպանը նշել է, որ աշխարհում արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր: Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Ավելի վաղ հրկիզվել էր ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: Լոնդոնում ու Լոս անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Սմբատյանը հորդորել է զգոն լինել և չտրվել որևէ սադրանքի։ «Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում»,-ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է գործել ԳԴՀ օրենսդրության շրջանակում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |