ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կաշխատի գործընկերների, այդ թվում՝ Անկարայի հետ, տարածաշրջանում լարվածության աճը զսպելու

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կաշխատի գործընկերների, այդ թվում՝ Անկարայի հետ, տարածաշրջանում լարվածության աճը զսպելու

PanARMENIAN.Net - ՌԴ-ն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին, հաշվի առնելով վերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, և տրամադրված է հետագայում ևս գործընկերների, այդ թվում Թուրքիայի հետ, աշխատել լարվածության նոր ալիքը զսպելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է անում մյուս տարածաշրջանային դերակատարներին զսպվածություն դրսևորել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների ֆոնի վրա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք զսպվածության կոչ ենք անում բոլոր կողմերին, այդ թվում իրենց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- ասել է նա։

Զայցևն անդրադարձել է նաև հուլիսի 29-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

«ՌԴ-ում մեծապես մտահոգված են մեզ բարեկամ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին սրացմամբ։ Վստահ ենք, որ բազմամյա ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես ցանկացած այլ տարաձայնություն միջազգային ասպարեզում, հարկավոր է լուծել բացառապես դիվանագիտական բանակցությունների միջոցով․․․ ՌԴ ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ թույլ չտալու համար հետագա սրացում, այդ թվում օպերատիվ գործակցելով տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ»,- ասել է Զայցևը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ, ինչպես նաև վերջին շփումները Թուրքիայի հետ՝ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով։

Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք ադրբեջանական զորավարշություններին մասնակցում է մոտ 5000 զինծառայող, 150 միավոր զրահատեխնիկա, մինչև 150 միավոր հրետանի և ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև մինչև 30 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու սարք։Վարժանքներն անցկացվում են Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում և կտևեն մինչև օգոստոսի 10-ը։ Իսկ զորավարժությունների ցամաքային փուլն անցկացվելու է օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում և Բաքվում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---