Փաշինյան․ Սևանի ափին ամեն քայլափոխի բնապահպանական աղետ է

Փաշինյան․ Սևանի ափին ամեն քայլափոխի բնապահպանական աղետ է

PanARMENIAN.Net - Սևանի ափով քայլելիս ամեն քայլափոխի բնապահպանական աղետ ենք տեսնում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է՝ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին:

«Մենք երկար տարիների ընթացքում խնդիրն ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ: Երբ այդ խնդիրն արտահայտվում է, ասում ենք՝ ո՞նց սա այսպես եղավ, ո՞ւր է նայում Շրջակա միջավայրի նախարարությունը, նախարարն ու փոխնախարարը նախորդ շաբաթ ինչո՞վ էին զբաղված, որ Սևանը կանաչեց»,-ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ դա երկարատև գործունեության արդյունքն է՝ ամենօրյա կենցաղավարման՝ սկսած հանգստանալու, տնտեսվարման ձևերից, նրանից, թե Սևանի ափին ինչ կառույցներ ենք կառուցում ու ինչ տրամաբանությամբ։

«Ենթադրենք Սևանը չի կանաչել՝ մաքուր, թափանցիկ, երկնագույն է: Բայց այն՝ ինչ Սևանա լճի շուրջը կատարվում է, դա այլ կերպ, քան բնապահպանական աղետ, հնարավոր չէ նկարագրել»,- ասել է վարչապետը։

Սևանն այս տարի ևս պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Lճի կանաչելու հիմնական պատճառը համարվում է այն, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել է։ Լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որի արդյունքում օրգանական նյութերը կպակասեն, կսահմանափակվեն և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը կմնա բարձր որակի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---