Օժանդակություն ռեստորանային բիզնեսին՝ պահպանելու աշխատատեղերը![]() 31 հուլիսի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում։ Այդ մասին ասվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հանդիպմանը։ Դրան մասնակցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է այդ հարցը և նախագիծն այժմ պատրաստման փուլում է: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող օժանդակության մեխանիզմների վերաբերյալ: Քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծառայությունների մատուցման ոլորտի շարունակական զարգացման անհրաժեշտությունը և հորդորել բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով, ինչը կարևոր նշանակություն ունի նաև համայնքներում մթնոլորտի բարելավման հարցում: Ռեստորանային ոլորտի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության դիմաց՝ պահանջելով, որ լիարժեք վերաբացվեն ռեստորաններն և հանդիսությունների սրահները, որտեղ մարդաշատ միջոցառումներն արգելված են արտակարգ դրության պատճառով: Ռեստորանային և հանդիսությունների ոլորտում մոտ 250,000 մարդ է աշխատում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |