Հարությունյան․ Պատրատ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից

Հարությունյան․ Պատրատ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից

PanARMENIAN.Net - Արցախի ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ։ Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Մարտունու շրջանում՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «անհիմն, անտրամաբանական, հայտարարություններին»։

«Ավելին, մենք պատրատ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից։ Սա պատասխան է Ալիևի հայտարարություններին։ Այն սահմանը, որ գծվել է մեր արյունով, անհնար է փոփոխել, իսկ փոփոխելու պարագայում, սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր, ընդարձակելու ենք ոչ թե մեր անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը»,-նշել է Հարությունյանը։

Պաշպանության բանակը, թիկունքում ունենալով ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու հակառակորդին:

Նա հավելել է նաև, որ ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունների և ժողովրդի հետ շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և կհանգեցնի հումանիտար աղետի տարածաշրջանում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7 պայման է առաջ քաշել ԼՂ հարցի կարգավորման համար, որից ոչ մեկն ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Նա նաև, սպառանցել էր, թե «թող Հայաստանի փորձվի ճանաչել ԼՀ անկախությունը, միայն թող փորձի»։ «Պայման են դնում, թե մենք պետք է բանակցենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի։ Մենք մերժում ենք այս և մյուս պայմանները»,-ասել էր Ալիևը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---