Հաջիև․ Ալիևի և Փաշինյանի միջև ուղիղ կապ չկա

Հաջիև․ Ալիևի և Փաշինյանի միջև ուղիղ կապ չկա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ուղիղ կապ գոյություն չունի։

«Պետք է պարզություն մտցնել այս հարցում։ Նման կապ գոյություն չունի։ Կա կապի կանալ երկու երկրների լիազոր ներկայացուցիչների միջև», -ասել է Հաջիևը ռուսական «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսին տված հարցազրույցում, տեղեկացնում է Interfax.az-ը։

Իր գնահատականով, այդ կապուղին գործնականում անարդյունավետ է ու փաստացի որևէ մեկի հետ կապ չի պահպանվում։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան

2018-ի աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական կապ հաստատել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկելու նպատակով: «Ես առաջարկել եմ այնպես անել, որ հնարավոր լինի կապ հաստատել միմյանց հետ, պայմանականորեն ասած, կես ժամվա ընթացքում»,-ասել էր Փաշինյանը:,/i>

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---